Մանուկ Խաչատուրի Աբեղյան (մարտի 17 (29), 1865, Թազաքենդ, Քենգերլիի շրջան, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ - սեպտեմբերի 25, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր (1926), բանասիրական գիտությունների դոկտոր (1935), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935), արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ։ 1943 թվականի ապրիլին, գրականության և լեզվի ինստիտուտի գիտական խորհուրդը միաձայն Աբեղյանի թեկնածությունն է առաջադրում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ ընտրվելու համար։ Ապրիլի 27-ին Երևանի պետհամալսարանի գիտական խորհուրդը ևս առաջադրում է նրա թեկնածությունը։ Իսկ 1944 թվականի սկզբներին, երբ Աբեղյանն արդեն Հայաստանի անդրանիկ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, ակադեմիայի նախագահ Հովսեփ Օրբելու ցանկությամբ առաջարկվում է նրան՝ ստանձնել ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ Աբեղյանը մերժում է իրեն ուղղած այդ պատվավոր առաջարկությունը՝ պատճառաբանել